Այսօր և վաղը՝ փետրվարի 18-19-ը, կկայանան ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումները։ Դրանցից մեկում «Միլանը» ընդունում է «Ֆեյենորդին»:
«Ռոսոներիները» հաշվի մեջ առաջ անցան հանդիպման առաջին րոպեին՝ թիմի նորեկ Սանտյագո Խիմենեսի գոլի շնորհիվ։ Դրանով Խիմենեսը, ով փետրվարին «Ֆեյենորդից» տեղափոխվեց «Միլան», Չեմպիոնների լիգայում եզակի նվաճում գրանցեց։
Խիմենեսը գոլ խփեց Չեմպիոնների լիգայում «Ֆեյենորդի» կազմում 2025 թվականի հունվարի 29-ին (Լիլի դեմ հանդիպմանը) և գոլ խփեց իր նախկին թիմին այսօր (2025 թվականի փետրվարի 18):
Սա մրցաշարի պատմության մեջ ամենակարճ ժամանակահատվածն է (ընդամենը 20 օր), որ ֆուտբոլիստը գոլ է խփում սկզբում մեկ թիմի կազմում, իսկ հետո նույն թիմի դարպասը: