«Բետիսի» բրազիլացի վինգեր Անտոնին կիսվել է իր նոր թիմում հաջող ելույթներից ստացած տպավորություններով.
«Ամենակարևորը երջանիկ լինելն է, և ես շատ երջանիկ եմ «Բետիսում»: Ամեն ինչ լավ է։
Այստեղ ես կարող եմ ցույց տալ այնպիսի ֆուտբոլ, որն ինձ հասցրեց Եվրոպա»,- Անտոնիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 24-ամյա բրազիլացին վարձավճարով «Բետիս» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»։