Այսօր կայացավ Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Ատալանտա»-«Բրյուգե» պատասխան հանդիպումը, որն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Բրյուգեի»՝ 2-1 հաշվով հաղթանակով։
Առաջին խաղակեսում բելգիական թիմի կազմում դուբլ գրանցեց Տալբին, ևս մեկ անգամ աչքի ընկավ Յուտգլան։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում տանտերերի կազմում աչքի ընկավ Լուկմանը։
1/8 եզրափակիչում բելգիացիները կհանդիպեն կամ «Լիլի», կամ «Աստոն Վիլայի» հետ։
2024/25 ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի, քառորդ եզրափակիչի և կիսաեզրափակիչի վիճակահանությունը կկայանա 2025 թվականի փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով) Նյոնում, Շվեյցարիայում։
Հանդիպումների օրերը՝
1/8 եզրափակիչ՝ մարտի 4/5 և 11/12
Քառորդ եզրափակիչ՝ ապրիլի 8/9 և 15/16
Կիսաեզրափակիչ՝ ապրիլի 29/30 և մայիսի 6/7
Եզրափակիչ՝ մայիսի 31 (Մյունխեն)