«Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի համար կազմն ուժեղացնելու տարբերակներ է ուսումնասիրում:
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, մյունխենյան թիմն իր ուշադրությունը սևեռել է դեպի վինգեր Անտոնին, ով տպավորիչ է մեկնարկել «Բետիսում»:
24-ամյա բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդից» ձմռանը վարձավճարով տեղափոխվել է «Բետիս» և իր նոր թիմի կազմում արդեն երեք գոլ է խփել։
Transfermarkt-ը Անտոնիի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո: