«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է այն խաղացողին, որի միշտ երազել է մարզել։
«Բոլոր խաղացողներից, որոնք խաղացել են «Մանչեսթեր Յունայթեդում», ես կընտրեի Փոլ Սքոուլզին. նա պարզապես իր սերնդի լավագույն կիսապաշտպանն էր: Ես երազում էի նրան մարզել։ Սքոուլզը և Գիգսը հիանալի խաղացողներ էին, նրանք թիմի չափանիշն էին»,- ասել է Գվարդիոլան Ռիո Ֆերդինանդին տված հարցազրույցում։
Սքոուլզը նվաճել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11 տիտղոս, երկու Չեմպիոնների լիգայի գավաթ և շատ այլ տիտղոսներ: Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 66 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ։