Լա Լիգան հետաքննում է Իսպանիայի առաջնության հանդիպումների ժամանակ երկրպագուների կողմից հնչած վիրավորական վանկարկումները ֆուտբոլիստների հասցեին:
Լա Լիգան հաստատել է, որ իրենք հետաքննություն են սկսել Բիլբաոյի «Ատլետիկի» հարձակվող Մարոան Սանադիի հասցեին «Էսպանյոլի» երկրպագուներ ռասիստական վանկարկումների վերաբերյալ:
Հետաքննություն են սկել նաև Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի հասցեին՝ «Օսասունայի» երկրպագուների վանկարկումների վերաբերյալ, որոնք բղավել են՝ «Վինիսիուս, մեռիր»: Հետաքննությունից հետո լիգան կդիմի Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) կարգապահական կոմիտեին։