Հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Իտալիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Յուվենտուս»-«Ինտեր» (1:0) հանդիպման առաջին խաղակեսը նկարագրել է Ալեքսանդր Պուշկինի «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ողբերգությունից մի հատվածով։
«Առաջին կեսն ինձ հիշեցրեց «Խրախճանք ժանտախտի ժամանակ»-ից մի հատված.
Հրճվանք կա և մարտի պահին,
Եվ անդունդի ձգող եզրին,
Եվ գազազած օվկիանոսում էլ՝
Մութ, գալարվող ալիքներում,
Անապատի սև փոթորկում էլ,
Եվ Ժանտախտի սպանիչ շնչում:
Իսկ «Յուվենտուս»-«Ինտեր» դերբիում ես տեսա ժանտախտի շունչ և անապատի փոթորիկ, միայն թե գոլեր չեղան»,- ասել է Գրիգորյանը «Матч ТВ»-ի եթերում:
Հիշեցնենք, որ «Յուվենտուս»-«Ինտեր» հանդիպումը կայացել է փետրվարի 16-ի երեկոյան։ Թիմերը խաղացել են Իտալիայի Թուրին քաղաքի «Ալիանց» մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է «Յուվենտուսի»՝ 1:0 հաշվով հաղթանակով: