Օսկարակիր «Մակաբույծ» ֆիլմի ռեժիսոր Բոնգ Ջուն Հոն նշել է իր սիրելի ֆուտբոլիստների անունները։
Իր նոր ֆիլմի պրեմիերային Բոնգ Ջուն Հոն խոստովանել է, որ ֆուտբոլի մեծ երկրպագու է։ Ռեժիսորը «Տոտենհեմի» և «Լիդսի» երկրպագու է, իսկ նրա սիրելի ժամանակակից ֆուտբոլիստներն են Կևին դե Բրույնեն, Լամին Յամալը և Ջուդ Բելինգհեմը։ Կարիերան ավարտած ֆուտբոլիստներից Բոնգ Ջուն Հոն առանձնացրել է Միշել Պլատինիին։
«Ո՞ր ֆուտբոլիստին կընտրեի իմ նոր ֆիլմի համար․․․ Ես ուզում եմ Քևին Դե Բրույնեին տեսնել հացթուխի դերում: Նա կարծես լավ հացթուխ լինի», — մեջբերում է Բոնգ Ջուն Հոյին talkSport-ը:
Բոնգ Ջուն Հոն 2020 թվականին չորս «Օսկար» է ստացել «Մակաբույծ» ֆիլմի համար, այդ թվում՝ լավագույն ֆիլմի ու լավագույն ռեժիսորի։