Իտալական ֆուտբոլի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի որդին՝ Լուիս Թոմաս Բուֆոնը, կարող է շուտով սկսել իր պրոֆեսիոնալ կարիերան։
17-ամյա ֆուտբոլիստը առաջին անգամ ընդգրկվել է իտալական Սերիա Բ-ի՝ «Պիզայի» հիմնական թիմի հայտացուցակում «Չեզենայի» դեմ հանդիպման համար։
Հետաքրքիր է, որ ի հեճուկս իր հոր՝ նա ընտրել է հարձակվողի դիրքը։ Այս մրցաշրջանում նա արդեն հասցրել է Պիզայի երիտասարդական թիմի կազմում խփել 4 գոլ 3 հանդիպման ընթացքում։
«Պիզան», որը գլխավորում է Ֆիլիպո Ինձագին, պայքարում է Սերիա A բարձրանալու համար։