Անտոնիո Կասանոն կոչ է արել չհամեմատել իրեն Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«Ռոնալդուն չափազանց լավն է և չափազանց շատ տիտղոսներ է նվաճել, որպեսզի նրան համեմատեն ինձ հետ։ Իմ կարիերայում եղել են վերելքներ ու անկումներ։ Հիշո՞ւմ եք այն մորթե բաճկոնը, որով ես ներկայացվեցի «Ռեալում»։ Այն գողացան։ Հետագայում մանրամասն կպատմեմ, թե ինչպես դա տեղի ունեցավ։
Հիշո՞ւմ են ինձ «Ռեալում»։ Թերևս միայն դրա համար։
Եթե դուք ինձ պայմանագիր եք առաջարկում, ապա ընդունում եք այնպիսին, ինչպիսին կամ։ Իմ տանը ես եմ որոշում, թե ինչպես վարվել։ Եթե պայմանագիր եք կնքել ինձ հետ, ուրեմն արդեն ես եմ որոշողը։
Այնտեղ էին նախագահ Ֆլորենտինո Պերեսը, պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն, տեխնիկական տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն։ Երբ նրանք ինձ ձեռք էին բերում, ես նրանց ասացի. «Հանգիստ, վաղը կգամ կոստյումով և փողկապով»։ Բայց հետո հագա մորթե բաճկոն։
Այսօր ես զզվանք եմ զգում, երբ նայում եմ ինքս ինձ։ Ունեի վեց ու կես տարվա պայմանագիր, բայց երկու տարի անց նրանք անորոշությունից ինձ հեռացրին, իսկ ես գնացի, որովհետև ուզում էի տուն վերադառնալ», – պատմել է «Ռեալի» նախկին հարձակվողը Viva El Fútbol շոուի ժամանակ։