Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Աթլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել է «Սելտային» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը, ընդ որում՝ մադրիդցիները 7-րդ րոպեին խաղացել են 10 հոգով:
Հանդիպման մեկնարկում գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերան խաղադաշտից հեռացրել է մադրիդյան ակումբի պաշտպան Պաբլո Բարիոսին։ Վերջինս վտանգավոր սահընկում է կատարել։
Հյուրերը թվային առավելությունից կարողացել են օգտվել հանդիպման միջնամասում, ընդ որում՝ խաղի հաշիվը բացելով 11-մետրանոցից: 68-րդ րոպեին հաշիվը բացել է Յագո Ասպասը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը: 81-րդ րոպեին արդեն մադրիդյան թիմի հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը կարողացել է հավասարեցնել հաշիվը՝ փրկելով իր թիմին պարտությունից:
Անցկացրած 24 խաղից հետո Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 50 միավորով։ «Սելտան» նույնքան խաղերից հետո 12-րդ տեղում է՝ վաստակելով 29 միավոր։