Սլովակիայի առաջնության 20-րդ տուրում «Սլովանը» այսօր սեփական հարկի տակ ընդունել է «Զեմպլին Միխալովցեին» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը:
Տանտերերի կազմում խաղի հաշիվը 50-րդ րոպեին բացել է Դավիդ Ստրելեցը, իսկ 19 րոպե անց հյուրերի պատասխան գնդակը խփել է Սեմուել Լինարեսը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այս հանդիպումից հետո «Սլովանը» իր միավորների թիվը հասցրել է 48-ի և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Միխալովցեն» 24 միավորով 7-րդ տեղում է: