Իտալիայի Ա Սերիայի 2024/2025 մրցաշրջանի 25-րդ տուրում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունել է «Կալյարին»։ Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։
Անցկացրած 25 հանդիպումներից հետո «Ատալանտան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է՝ 51 միավորով։
«Կալյարին» նույնքան խաղերից հետո 25 միավորով 13-րդ տեղում է։ Իտալիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին», որն ունի 55 միավոր։