Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդո Նազարիոն, որն այժմ իսպանական «Վալյադոլիդի» սեփականատերն է, խոսել է 1997 թվականին «Բարսելոնայից» հեռանալու պատճառների մասին։
«Նրանք կառավարման հետ կապված շատ վաղուց խնդիր ունեն: Դա հարված էր գոտկատեղիս։ Ես սիրում էի այդ քաղաքը: Ռիվալդոն , Ռոնալդինյոն և Նեյմարը նույնպես հեռացան վատ պայմաններով։ Տեսեք, թե ինչ պատմություն կերտեց «Բարսելոնան» բրազիլացիների հետ, բայց ի վերջո հարաբերությունները փչացան և շատ վատ ավարտվեցին»,- ասել է Ռոնալդոն։
Հարցին, թե «Բարսելոնան» դեռևս ունի խնդիրներ կառավարման հետ, բրազիլացին խուսափեց հարցից և սահմանափակվեց միայն ասելով, որ «առանցքային պահերին» ակումբը կայացրել է որոշումներ, որոնք երկրպագուների մեծ մասը չէին սպասում: