Բրազիլացի հարձակվող Նեյմարը վերադարձավ «Սանտոս» այս ձմռանը, սակայն այս ամառ կարող է տեղի ունենալ ևս մեկ մեծ վերադարձ: Այս մասին հայտնում է լրագրող Ժոան Ֆոնտեսը։
Աղբյուրի համաձայն՝ Նեյմարի նպատակը Եվրոպա վերադառնալն է, իսկ ավելի կոնկրետ՝ «Բարսելոնա»։ Այս մասին բրազիլացին արդեն խոսել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Նրանց միջև դեռ համաձայնություն չկա, սակայն Նեյմարը ցանկացած պահի պատրաստ է նախնական պայմանագիր կնքել կատալոնացիների հետ։
Այնուամենայնիվ, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մտահոգված է Նեյմարի ֆիզիկական պատրաստվածությամբ։ Նա վստահ չէ, որ նման տրանսֆերը լավ որոշում կլինի իր թիմի համար։
Նշենք, որ «Սանտոս» վերադառնալուց հետո 33-ամյա խաղացողը իր առաջին երեք հանդիպումներում գոլով աչքի չի ընկել։