Փետրվարի 12-ին «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» հետ ԱՊԼ-ի 15-րդ տուրից հետաձգված խաղում։ Հանդիպումը կայացավ «Գուդիսոն Պարկում» և ավարտվեց 2։2 հաշվով։ Սա վերջին մերսիսայդյան դերբին է մարզադաշտում, որը շուտով պետք է քանդվի։
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Եգիպտացին Պրեմիեր լիգայի իր վերջին 100 խաղում Սալահը 100 միավոր է հավաքել գոլ+գոլային փոխանցում համակարգով (62+38)։
Միայն երեք խաղացողների են նախկինում հաջողվել 100 կամ ավելի միավոր վաստակել այս ընթացքում՝ Ալան Շիրերը, Թիերի Անրին և Ռոբին վան Պերսին: