Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպման ընդմիջմանը (2:3) կոշտ զրույց է ունեցել ֆուտբոլիստների հետ, հայտնում է Marca-ն։ Ընդմիջմանը «Մանչեսթեր Սիթին» առջևում էր 1-0 հաշվով:
Աղբյուրի համաձայն, այդ խոսակցությունը բեկումնային է եղել: Այն ոչ միայն ազդել է նրանց վրա, ում Անչելոտին դիմել է, այլև բոլոր մյուս խաղացողներին, ովքեր հասկացել են հստակ ուղերձը. «Եթե հինգ րոպեից չկատարեք այն, ինչ ես ասում եմ, կլինեն փոխարինումներ»:
Նշվում է, որ այս խոսքերից հետո Մոդրիչը, Կամավինգան ու Բրահիմը երկրորդ խաղակեսի առաջին վայրկյաններից սկսել են տաքանալ՝ ցույց տալով իրավիճակի լրջությունը։
Հիշեցնենք՝ այդ խաղում «Ռեալը» 3:2 կամային հաղթանակ է տարել: