Շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը խոսել է Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպման մասին։
«Սելթիկը» սեփական հարկի տակ պարտվել է 1-2 հաշվով: «Բավարիայի» կազմում գոլ են խփել Մայքլ Օլիսը և Հարի Քեյնը: Տանտերերի կազմում 79-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Դայզեն Մաեդան։ Պատասխան խաղը կկայանա Գերմանիայում երեքշաբթի՝ փետրվարի 18-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին
«Վերջին 25 րոպեներին մենք սկսեցինք ուժեղացնել ճնշումը, ավելի ակտիվ գործել մրցակցի խաղադաշտում, և տեսեք, թե ինչի բերեց նման ագրեսիվությունը։ Այս հաշվի պայմաններում մենք դեռ ևս մեկ հնարավորություն ունենք. Շատ խաղացողների համար այս մակարդակը նոր է: Եկեք չափսոսանք, բայց տեսնենք, թե ինչպես է ամեն ինչ ավարտվում: Մենք ցույց տվեցինք, որ ունակ ենք խաղալու, և որ սպառնալիք ենք»,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը՝ վկայակոչելով TNT Sports-ը։