Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «Բարսելոնային» 2025 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստն այլ առաջարկներ է ունեցել, այդ թվում՝ «Բավարիայից» , սակայն ընտրել է «Բարսելոնան», որպեսզի նոր թիմ տեղափոխվի ազատ խաղացողի կարգավիճակում:
Նախկինում հաղորդվում էր, որ Տան կարող է պայմանագիր կնքել հինգ մրցաշրջանի համար, սակայն նշվում է, որ «Բարսելոնայում» դեռ ոչինչ վերջնականապես որոշված չէ։