«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է լուրերն այն մասին, որ կատալոնական ակումբը փոխել է իր խոհարարին այն բանից հետո, երբ նա դժգոհել է սննդից, մասնավորապես՝ ձվերի պատրաստման եղանակից։
«Լրիվ անհեթեթություն է։ «Բարսելոնայի» խաղացող լինելն ունի իր դրական և բացասական կողմերը: Ուշադրություն կհրավիրեի տարբեր երկրներում լրագրողական մշակույթի վրա։ Ես չեմ խոսում բոլոր լրատվամիջոցների մասին, բայց Իսպանիայում կան այնպիսիք, որտեղ լրագրողը ինչ-որ բան է լսում և անմիջապես գրում: Հանդերձարանում թիմակիցներս ինձ ցույց տվեցին այդ հոդվածը, շատ ծիծաղելի էր»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Pilka Nozna-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա գոլահարը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։