«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման (2:3) ժամանակ ցուցադրված վիճահարույց պաստառի մասին։
Խաղից առաջ «քաղաքայինների» երկրպագուները տրիբունաներում պաստառ են ցուցադրել, որում պատկերված է Ռոդրիի «Ոսկե գնդակը», որի կողքին գրված է՝ «դադարիր դառը արցունքներ թափել»։ Այս գրությունը, ըստ երևույթին, ուղղված է Մադրիդի «Ռեալին» և Վինիսիուս Ժունիորին, որոնք որոշել էին բոյկոտել մրցանակաբաշխությունը հոկտեմբերին, երբ իմացել էին իսպանացու հաղթանակի մասին։
Ինքը՝ Ռոդրին, ներկա է եղել խաղին, որի ավարտից հետո նրան խնդրել են կիսվել իր կարծիքով պաստառի վերաբերյալ. «Հիանալի էր»,- պատասխանել է իսպանացի կիսապաշտպանը։