«Սանդերլենդի Մ21» թիմն Անգլիայի Պրեմիեր Լիգայի գավաթի հանդիպմանը հաղթել է «Հադերսֆիլդի» հասակակիցներին։ Հանդիպումն ավարտվել է սև կատուների տպավորիչ հաղթանակով` 7:0 հաշվով։
Ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ հարձակվող Ֆինն Գերագուսյանը։
«Սանդերլենդի Մ21» թիմը զբաղեցրել է երկրորդ տեղն իր խմբում ու դուրս եկել ԱՊԼ-ի գավաթի անցումային փլեյ-օֆֆ։
Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի Մ19 հավաքականի ֆուտբոլիստն «Սանդերլենդի Մ18» թիմի կազմում դարձել է 6 գոլի ու 4 փոխանցման , Մ-21-ի կազմում գոլի ու երեք փոխանցման հեղինակ: