Այսօր ՉԼ-ի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Թուրինում հանդիպեցին «Յուվենտուսը» և Էյնդհովենի ՊՍՎ-ն։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-1 հաշվով։ 34-րդ րոպեին թուրինյան թիմի կազմում աչքի ընկավ Վեսթոն Մաքքենին։ 56-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Իվան Պերիշիչը։ 82-րդ րոպեին թուրինցիներին հաղթանակ պարգևեց Մբանգուլան։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։
Հիշեցնենք, որ լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը անցումային փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։