«Ֆեյենորդի» կենտրոնական պաշտպան Դավիդ Հանցկոյի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:
«Կարմիրները» այս ամառ կարող են կորցնել ավագ Վիրջիլ վան Դեյկին, ում գործող պայմանագիրն ավարտվում է հուլիսին:
Ինչպես հայտնում է CaughtOffside-ը, «Լիվերպուլը» կքննարկի Հանցկոյի տրանսֆերը ձեռք բերելու հարցը, եթե նիդեռլանդացին հեռանա:
Սլովակ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը», «Չելսին» և «Յուվենտուսը»: