Երեկ Վոյցեխ Շչեսնիի ընտանիքը շատ տհաճ պահեր է ապրել, երբ պարզել է, որ իրենց սիրելի շունը՝ Նալան, կորել է։ Բայց հիմա լեհ ֆուտբոլիստը լավ լուր է հայտնել սոցցանցի էջի միջոցով․ շանը գտել են և այժմ նա տանն է:
Շչեսնին հրապարակել է իր շան Նալայի լուսանկարը լողափում և մակագրել այն. «Ես հիմա տանն եմ, շնորհակալ եմ բոլորիդ»։ Հրապարակումը հավանել է նաև Ռոբերտ Լևանդովսկու կինը։