Շոտլանդացի պաշտպան Կիրան Թիրնին ամռանը կվերադառնա «Սելթիկ», որի կազմում սկսեկ է պրոֆեսիոնալ կարիերան։
Շոտլանդական ակումբը 2024 թվականի երկրորդ կեսին վերաբերող հաշվետվությունում հայտնել է, որ համաձայնություն է ձեռք բերվել «Արսենալի» պաշտպանի հետ։
Տրանսֆերը կկայանա 2025 թվականի հուլիսին։
Թիերնին «Սելթիկի» ակադեմիայի սան է և նրանց կազմում հանդես է եկել մինչև 2019 թվականը: