«Բրայթոնի» նախկին ֆուտբոլիստ Ջեյք Ռոբինսոնը որոշել է գնացքի մեքենավար դառնալ։ Այս մասին մարզիկը խոսել է BBC Radio-ին տված հարցազրույցում։
Ռոբինսոնը ներկայումս պրակտիկանտ է, սովորում է գնացք վարել:
Նրա հայրը, ով երկաթուղային ընկերությունում տեսել է այս ոլորտի մասնագետի թափուր աշխատատեղ, խորհուրդ է տվել նրան փորձել որպես գնացքի մեքենավար։
38-ամյա Ռոբինսոնը «Բրայթոնի» ակադեմիայի սան է և 144 հանդիպում է անցկացրել «ճայերի» կազմում: Նա մինչ այժմ ակումբի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակն է (16 տարեկանում)․ այդ ռեկորդը մինչ այժմ չի գերազանցվել։