Ֆուտբոլի MLS-ի նոր մրցաշրջանը շուտով կմեկնարկի, և լիգան հրապարակել է գովազդային տեսահոլովակ:
Տեսահոլովակի գլխավոր հերոսը Լիոնել Մեսսին է, ով ամերիկյան ֆուտբոլի գնդակով հնարքներ է անում։ Տեսահոլովակի հիմնական ուղերձն է՝ «Երբ ավարտվում է ամերիկյան ֆուտբոլը, սկսվում է ֆուտբոլը». Սա հուշում է, որ NFL-ի մրցաշրջանն արդեն ավարտվել է, և մի քանի օրից մեկնարկում է MLS-ը: Նոր մրցաշրջանը մեկնարկում է փետրվարի 22-ին։ Մեկնարկային հանդիպումը կկայանա «Ինտեր Մայամիի» և «Նյու Յորք Սիթիի» միջև։