Կիրակի լույս երկուշաբթի՝ փետրվարի 10-ի գիշերը, Նյու Օրլեանի (ԱՄՆ) Caesars Superdome մարզադաշտում տեղի ունեցավ Ֆուտբոլի Ազգային Լիգայի (NFL) մրցաշրջանի եզրափակիչը՝ Սուպերբոուլը։
Ամերիկյան ֆուտբոլի գլխավոր իրադարձության եզրափակիչն ավանդաբար մեծ իրարանցում է առաջացնում, և հանդիսատեսների շարքում կարելի էր տեսնել բազմաթիվ հայտնիների։
Նրանց թվում էին «Բարսելոնայի» նախկին աստղեր Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։
Ի դեպ, 2025 թվականի Սուպերբոուլի եզրափակիչում «Ֆիլադելֆիա Իգլսը» 40։22 հաշվով հաղթել է «Կանզաս Սիթի Չեյֆսին»՝ նվաճելով պատմության մեջ երկրորդ տիտղոսը։