Գերմանիայի Բունդեսլիգայի 2024/2025 մրցաշրջանի 21-րդ տուրում «ՌԲ Լայպցիգը» այսօր մրցել է և «Սենտ Պաուլիի» հետ և 2-0 հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել է «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Բենջամին Սեշկոն։ 35-րդ րոպեին Չավի Սիմոնսը կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ 69-րդ րոպեին Վիլի Օրբանը ուղիղ կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից՝ «ՌԲ Լայպցիգին» թողնելով 10 հոգով։
Անցկացրած 21 խաղից հետո «ՌԲ Լայպցիգը» գերմանական Բունդեսլիգայի մրցաշարայն աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 36 միավոր։ Նույնքան խաղից հետո «Սենտ Պաուլին» 21 միավորով 14-րդ տեղում է:
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մյունխենի «Բավարիան» (54):