Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում «Լիվերպուլն» այսօր հյուրընկալվելիս մրցել է Չեմպիոնշիփի հետնապահ «Պլիմուտ Արգայլին» և նվազագույն հաշվով անակնկալ պարտություն է կրել՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Հանդիպման միակ գնդակը 53-րդ րոպեին տանտերերի կազմում հեղինակել է Ռայան Հարդին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանո հարվածը:
⚽️ GOAL: Hardie
🏴 Plymouth 1-0 Liverpoolpic.twitter.com/LwSNUgRbnE— Goals Xtra (@GoalsXtra) February 9, 2025
«Պլիմուտ Արգայլը» Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վերջին՝ 24-րդ հորիզոնականը:
Նախկինում Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչ են դուրս եկել «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Միլվոլը», «Քարդիֆ Սիթին», «Իպսվիչ Թաունը», «Բորնմութը», «Բարնլին», «Ֆուլհեմը», «Պրեստոն Նորթ Էնդը», «Նյուքասլը» և «Բրայթոնը»։
Անգլիայի գործող գավաթակիրը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը մրցաշարի վերջին խաղարկության եզրափակչում 2:1 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին»: