Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրություն է ցուցաբերում «Քրիսթալ Փելասի» 27-ամյա հարձակվող Ժան Ֆիլիպ Մատետայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է ուժեղացնել թիմի հարձակման գիծը և Մատետային դիտարկում է որպես 33-ամյա Անտուան Գրիզմանի հնարավոր փոխարինող։
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է 7 անգլիական ակումբ։
Այս մրցաշրջանում Մաետան բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։