Բրազիլացի հարձակվող Նեյմարը երկար դադարից հետո վերադարձել է «Սանտոս» և կրկին ցուցադրում է իր հմտությունները։
Թիմի վերջին մարզման ընթացքում նա անհավանական հարվածով գրավել է դարպասը՝ անկյունից, որտեղից գոլ խփելն անհնար էր թվում։ Գոլից հետո Նեյմարը պարզապես ժպտացել ու ասել է. «Հեշտ էր»։
La magia de Neymar no se pierde 🪄🇧🇷
🎥 Santos#neymar #neymarjr #santos #brasil #futbol #noticiasenespañol #marcaamerica #marcamexico pic.twitter.com/XSw9v1jkYT
— MARCA América 🇲🇽 (@MarcaMexico_) February 9, 2025
Նեյմարը վերադարձել է «Սանտոս» 2025-ի հունվարի վերջին և արդեն հասցրել է նշել նորամուտը Պաուլիստայի առաջնությունում՝ «Բոտաֆոգուի» դեմ խաղում, որն ավարտվել է 1:1 հաշվով։ Յոթ տուրից հետո «Սանտոսը» զբաղեցնում է 8-րդ տեղը Արևմտյան կոնֆերենցիայում։