Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Լեսթերին», սակայն «կարմիր սատանաների» հաղթական գոլը խփվեց խաղից դուրս իրավիճակից։
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն ընդունել է, որ Հարի Մագուայերի խփած գոլը պետք է չեղարկվեր։
«Գոլը խաղից դուրս վիճակից էր, և եթե լիներ VAR համակարգ, այն կչեղարկվեր։ Դա դժվար պահ էր թե՛ մրցակցի, և թե՛ վան Նիստելրոյի համար»,- Ամորիմի խոսքն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ այս փուլը վերջինն է Անգլիայի գավաթում, որտեղ VAR-ը չի կիրառվում, իսկ 1/8 եզրափակչից սկսած՝ այն կլինի բոլոր հանդիպումներում։