ՊՍԺ-ն 4:1 հաշվով հաղթեց Մոնակոյին Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում։ Վիտինյան, Խվիչա Կվարացխելիան և Ուսման Դեմբելեն (դուբլ) գոլերով ապահովեցին հաղթանակը։ «Մոնակոյից» միակ գոլը խփեց Դենիս Զաքարիան։
Կվարացխելիան, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում միացավ ՊՍԺ-ին, խփեց իր առաջին գոլը թիմի կազմում՝ այժմ ունենալով գոլ+փոխանցում Լիգա 1-ի երեք խաղերում։
ՊՍԺ-ն 53 միավորով շարունակեց գլխավորել աղյուսակը՝ պահպանելով անպարտելիության շարքը։ «Մոնակոն» մնաց երրորդ տեղում՝ 37 միավորով։
Մրցաշարային աղյուսակն այս խաղից հետո՝