Այսօր՝ հունվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 07:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են 49-ամյա Ռաֆայել Բադալյանի վարած «Mitsubishi»-ն և ՌԴ քաղաքացի 44-ամյա Ելենա Գունկոյի վարած «Volkswagen ID6» մակնիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ե. Գունկոն «Ուրարտուի» գլխավոր Դմիտրի Գունկոյի կինն է, ավտոմեքենան էլ հաշվառված է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի հաշվեկշռում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Հիշեցնենք՝ «Ուրարտուն» Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄԷ-ում: