«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գնահատել է Ա Սերիայում «Ֆիորենտինայից» կրած պարտությունը (0:3):
«Մենք լիովին ձախողեցինք այս հանդիպումը, պարտվեցինք բոլոր առումներով: Մենք արժանի էինք պարտության: Շնորհավորում եմ «Ֆիորենտինային»:
Խաղադաշտում ստեղծված իրավիճակներին մենք լավագույնս չէինք արձագանքում, իսկ առաջին խաղակեսում ահազանգեր էին հնչում: Տեղի ունեցածի առաջին պատասխանատուն ես եմ: Մենք կվերլուծենք այս պարտությունը, հիմա դրամատիզացնելու ժամանակը չէ. սա աշխարհի վերջը չէ։
Միևնույն ժամանակ, ես չեմ ուզում արդարացումներ անել կամ լսել հոգնածության մասին. մենք պարզապես ցույց չենք տվել այն, ինչ սովորաբար ցույց ենք տալիս խաղադաշտում: Հիմա զայրանալու պատճառ կա, բայց մենք պետք է փորձենք սկսել նորից լավագույնս հանդես գալ: Մենք դեռ պայքարելու բան ունենք»,- ասել է «Ինտերի» մարզիչը։