«Ինտերը» 18 խաղում առաջին անգամ պարտվել է Ս Սերիայում: Սա թիմի առաջին պարտությունն է առաջնությունում 2024 թվականի սեպտեմբերի 22-ից ի վեր, երբ Սիմոնե Ինձագիի թիմը զիջել էր «Միլանին» (1:2) Ա Սերիայի 5-րդ տուրի խաղում:
Իտալիայի առաջնության 14-րդ տուրի հետաձգված խաղում «Ինտերը» 0։3 հաշվով անակնկալ պարտություն է կրել «Ֆիորենտինայից»: Թիմերի հաջորդ հանդիպումը երկուշաբթի է՝ փետրվարի 10-ին։
Հանդիպման գոլերը խփել են Լուկա Ռանիերին ու Մոյզե Քինը, որը դուբլ է ձևակերպել:
23 տուրից հետո «Ինտերը» ունի 51 միավոր և 2024/2025 մրցաշրջանի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։ Նույնքան հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը 53 միավորով գլխավորում է «Նապոլին»: