Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել էր, որ ինքն է պատմության ամենակատարյալ ֆուտբոլիստը՝ ընդգծելով, որ Մեսսիին, Պելեին կամ Մարադոնային նախընտրելը միայն ճաշակի հարց է։
«Ինձ համար սա պարզապես կարծիք է։ Ես մեծապես հարգում եմ Կրիշտիանուին, բայց ինձ հարկավոր չէ վերլուծել նրա տեսակետը։ Ես էլ ունեմ իմ կարծիքը, որը կարող է տարբերվել ուրիշներից»,- «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկարանոյի խոսքն է մեջբերում BeIN Sports-ը։
Ռոնալդուի և Մեսսիի միջև վիճակագրական տվյալները տեսնելու համար կարող եք այցելել հետևյալ կայքը։