Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես բողոք է ներկայացրել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) Լա Լիգայի «Էսպանյոլի» դեմ խաղի (0:1) մրցավարության կապակցությամբ։ Ակումբը կոչ է արել ամբողջությամբ թարմացնել Իսպանիայի մրցավարական համակարգը և մեղադրել է մրցավարներին «ակումբին կրկնվող վնաս պատճառելու» մեջ։
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին հարցրել են այդ մասին, ինչին գերմանացի մասնագետը պատասխանել է հետևյալ կերպ․
«Կարծես ամեն ինչ արդեն ասել եմ։ Երբ եկա, ասացի, որ ինձ պետք չեն արդարացումներ կամ բողոքներ։ Մենք պետք է հաղթենք մեր խաղերը և գիտենք, որ մի քանի միավոր կորցրել ենք։ Սա մեր մեղքն է։ Պետք է հասկանալ, թե ինչ կարող ենք անել։ Կիրակի օրը մեզ սպասվում է ևս մեկ կարևոր խաղ, բայց նախ պետք է հաղթենք «Վալենսիային», – նշեց Ֆլիկը Իսպանիայի գավաթի խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Ֆլիկը շեշտեց, որ «Բարսելոնան» կենտրոնանալու է սեփական խաղերի վրա և չի ցանկանում մեկնաբանել այլ ակումբների բողոքները։