Մարսելի «Օլիմպիկը» դարձել է Լիգա 1-ի առաջին ակումբը, որն անդամահատված ֆուտբոլիստների թիմ է ստեղծել։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
Նոր թիմը կմասնակցի չորս ակումբներից բաղկացած առաջնությանը, որին մասնակցում են նաև Լիգա 2-ի «Անսի» և «Փարիզ» ակումբների անդամահատված ֆուտբոլիստների թիմերը։
Թիմի ավագ Ժերոմ Ռաֆետոն, ով 2005 թվականի ավտովթարի հետևանքով ստիպված էր լքել պրոֆեսիոնալ ֆուտբոլը, նշել է. «Մարսելի համար խաղալը երազանք էր, և այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս վերադառնալ այդ երազանքին»։
«Օլիմպիկի» սպորտային խորհրդատու Ֆաբրիցիո Ռավանելիի խոսքով՝ ֆուտբոլը պետք է լինի հասանելի բոլորին, և ակումբը հպարտ է, որ առաջինն է այս նախաձեռնությամբ։