«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բայերի» երկու առաջատարներով՝ գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցով և հոլանդացի եզրային պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգով , հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա գերմանացին դիտարկվում է որպես Կևին դե Բրույնեի փոխարինող , որը այս ամառ կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա։
Ինչ վերաբերում է Ֆրիմպոնգին, ապա նրա ձեռքբերում հատկապես կարևոր դարձավ այն բանից հետո, երբ Կայլ Ուոքերը վարձավճարով միացավ «Միլանին»: Երկու ֆուտբոլիստների տրանսֆերների համար «քաղաքայինների» ղեկավարությունը պատրաստ է վճարել 200 միլիոն եվրո։
Ֆլորիան Վիրցն ընթացիկ մրցաշրջանում լևերկուզենցիների կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը գերմանացու տրանսֆերային արժեքը գնահատում է 140 միլիոն եվրո:
Ժերեմի Ֆրիմպոնգը ակումբային մակարդակով անցկացրել է 31 հանդիպում՝ խփելով 3 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում, հոլանդացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո: