Շվեյցարական 3-րդ դիվիզիոնի «Գրանժ-Պակո» թիմի ֆուտբոլիստ Յակով Ջելկիչը գտնվել է մահացած Ալիկանտեի նավահանգստի ջրերում, հայտնում է The Sun-ը։
Իսպանական Marca-ի տեղեկություններով՝ խորվաթ ֆուտբոլիստը Իսպանիայում գտնվել է իր թիմի հետ՝ մասնակցելով ֆուտբոլային մրցաշարի։
Տեղական ոստիկանության հաղորդմամբ՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել ֆուտբոլիստնեիի գիշերային ժամանցից հետո, երբ Ջելկիչը իր թիմակիցների հետ դուրս է եկել գիշերային ակումբից։ Վերջին անգամ նրան տեսել են խմիչքի ազդեցության տակ, երերալով ակումբից դուրս գալիս։
Այնուհետև նա այդպես էլ չի վերադարձել հյուրանոց, իսկ նրա անհետացման մասին առավոտյան հայտնել են թիմիակիցները։
Ջելկիչի ընտանիքը սոցցանցերում տեղադրել էր փրկարարական կոչեր, իսկ մի քանի ժամ անց ոստիկանությունը նրա դին հայտնաբերել է նավահանգստում։
Հաստատվել է, որ մահը վրա է հասել խեղդվելու հետևանքով, և ենթադրվում է, որ նա հարբած վիճակում ընկել է ջուրը և խեղդվել։