Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին ծննդյան 40-ամյակի կապակցությամբ։
«Հարգելի Կրիշտիանու, մեր ակումբի անունից շնորհավորում ենք քեզ ծննդյան 40-ամյակի առթիվ։ Բոլոր մադրիդիստները հպարտանում են քեզնով և «Ռեալում» քո պատմական նվաճումներով: Մաղթում ենք քեզ հաճելի ժամանց քո ընտանիքի և մտերիմների հետ»,- ասված է «սերուցքայինների» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Յուվենտուս»։
Նրա գործող պայմանագրի ժամկետ «Ալ-Նասրի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։