Լևերկուզենի «Բայերի» մարզական տնօրեն Սիմոն Ռոլֆեսը խոսել է ակումբում գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի և կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ապագայի մասին։
«Մենք զգում ենք, որ հնարավորություն ունենք այս մրցաշրջանից հետո ակումբում պահել Խաբի Ալոնսոյին և Ֆլորիան Վիրցին:
Երկուսն էլ պայմանագրեր ունեն և իրենց լավ են զգում այստեղ:
Նոր պայմանագի՞ր Վիրցի հետ.․․ Մենք դեռ պետք է որոշ մանրամասներ ճշտենք»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։