«Ատլանտա Յունայթեդը» ձևակերպեց MLS-ի լիգայի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
«Ատլանտան» 22 մլն եվրո է (գումարած՝ 5 մլն եվրո բոնուս) վճարել «Միդլսբրոյի» հարձակվող Էմանուել Լատե Լատի տրանսֆերի համար։
Կոտ դ’Իվուարի հավաքականի հարձակվողը Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում դարձել է 11 գոլի հեղինակ։ Նա իտալական «Ատալանտայի» սան է։
Մինչ այս ամերիկյան լիգայի ամենաթանկարժեք տրանսֆերը Կևին Դենկայի տեղափոխությունն էր «Սերկլ Բրյուգեից» «Ցինցինատի» 15,5 մլն եվրոյի դիմաց։