«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը վարձավճարով տեղափոխվել է «Աստոն Վիլա»։
27-ամյա անգլիացու հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: