Ջերմուկում այսօր՝ փետրվարի 1-ին կայացել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությունը։
Երկրորդ անգամ անցկացվող խաղերին ավելի քան 1340 պատվիրակ է մասնակցում աշխարհի 18 պետությունների 88 քաղաքներից:
Համահայկական խաղերը կսպասարկեն 76 մրցավարներ: Խաղերի գլխավոր մրցավարը Դավիթ Բաղումյանն է:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո Համահայկական ձմեռային խաղերի դրոշը բարձրացրել է Հռիփսիմե Խուրշուդյանը, կրակը վառել է Վարազդատ Լալայանը։
Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: