«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իսպանիայի առաջնությունում Մադրիդի «Ռեալի» հետ մղվող չեմպիոնական մրցավազքի մասին։
«Իրվիճակը վատ է։ Մենք պետք է շարունակենք մեր հաղթարշավը, որպեսզի ճնշում գործադրենք «Ռեալի» վրա։ Մեր թիմերի միջև կա յոթ միավորի տարբերություն, բայց մենք կշարունակենք պայքարել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում «կապտանռնագույնների» մամուլի ծառայությունը։
Լա լիգայում կայացած 21 տուրից հետո «Բարսելոնան» ունի 42 միավոր և այժմ 3-րդ տեղում է։ Երկրորդ տեղում Մադրիդի «Ատլետիկոն» է՝ 45 միավոր։ Մրցաշարային աղյուսակը 49 միավորով գլխավորում է Մադրիդի «Ռեալը»:
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը` ստորև․