Լևերկուզենի «Բայերն» ուժեղացրել է պաշտպանության կենտրոնը տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ։
«Բայերը» պաշտոնապես հայտարարել է կենտրոնական պաշտպան Մարիո Հերմոսոյի՝ «Ռոմայից» տեղափոխության մասին։
Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստը վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտ տեղափոխվել է գերմանական ակումբ՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ։
Անցած ամառ Հերմոսոն «Ռոմա» տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկոյից»։ Նա Ա Սերիայի ընդամենը 8 հանդիպման է մասնակցել և դարձել 1 գոլի հեղինակ։